Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հավաքականն արդեն Լոս Անջելեսում է

11:30, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Հայաստանի հավաքականն արդեն Լոս Անջելեսում է
     Այս գիշեր Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք։ Մեր հավաքականը հանգրվանել է «Մանհեթն Բիչ Մարիոթ» հյուրանոցում։ Լոս Անջելեսում հավաքականին միացել են նաև Հենրիխ Մխիթարյանը և Արաս Օզբիլիսը։ Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշել է ժամանման օրն անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ և այլն։ Վաղը Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։ Նշենք, որ մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։
2278 | 0
Facebook