Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 10-ին կայացել է «Եվրոտեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը՝ կատարելով LoveWave երգը։
Քվեարկության ընթացքում մեր մասնակիցը Հայաստանի դրոշների կողքին ծածանել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
Առաջին կիսաեզրափակիչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, Իվետան մեկնաբանելով Արցախի դրոշի առկայությունը և պատասխանելով հարցին, թե ինչու է ծածանել այն, ասել է. «Ես պարզապես ուզում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»։