Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան նոր ռեկորդ է սահմանել

17:05, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Իսպանիան նոր ռեկորդ է սահմանել
     Իսպանիան նոր ռեկորդ է սահմանել՝ ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում վաստակած միավորների թվով։ Եվրոպայի լիգայի՝ երեկ ուշ գիշեր կայացած «Սևիլիա» - «Շախտյոր» խաղում իսպանական ակումբի հաղթանակն Իսպանիային 3 միավոր է բերել։ Արդյունքում, այս մրցաշրջանում իսպանական ակումբները վաստակել են 23,357 միավոր։ Դա գերազանցում է 2013/14 մրցաշրջանի արդյունքը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, «Ռեալ»-ը և «Աթլետիկո»-ն դուրս էին եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ «Սևիլիա»-ն՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
6022 | 0
Facebook