Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել, հայ զինվորը նորից ստիպում է, որ նախ իր հետ պետք է հաշվի նստի Ալիևը». Էդիկ Բաղդասարյան

11:30, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
«Ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել, հայ զինվորը նորից ստիպում է, որ նախ իր հետ պետք է հաշվի նստի Ալիևը». Էդիկ Բաղդասարյան

Հակառակորդը գիշերը նորից հրետակոծել է Մատաղիսը և էդ ուղղության դիրքերը։ Մեր հրետանին գիշերը հուժկու հարվածներ է հասցրել նրանց կրակակետերին։ Հիմա հանգիստ է։
     Շփման գծից տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել։ Զինվորականները փորձում են կանխել մարդկանց արտահոսքը, սակայն դա կարծես չի հաջողվում։ Ալիևը նորից իր քաղաքացիներին փախստական է դարձնում։ Խուճապային տրամադրություններ են նաև դիրքերում կանգնած զինվորների մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է բանակի բարձրաստիճան սպաներին առաջնագծում հանդիպումներ կազմակերպել անձնակազմի հետ՝ զինվորների ոգին բարձրացնելու համար։ Բայց այնտեղ բոլորն էլ հիշում են նախորդ պատերազմը։ Հայ զինվորը նորից ստիպում է, որ ամեն ինչից զատ, նախ իր հետ պետք է հաշվի նստի Ալիևը։


    
12895 | 0
Facebook