Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ford-ը ներկայացրել է EcoBlue նոր դիզելային շարժիչը

00:15, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Ford-ը ներկայացրել է EcoBlue նոր դիզելային շարժիչը
     Ford ամերիկյան ընկերությունը ներկայացրել է նոր 2,0-լիտրանոց դիզելային շարժիչ: Ինչպես հաղորդում է բրենդի մամուլի ծառայությունը, առաջինը շարժիչը կստանան Transit և Transit Custom ֆուրգոնները: Նոր ագրեգատը փոխարինելու է 2,2-լիտրանոց TDCi-ը: Շարժիչն ունի 13% բարելավված վառելիքային տնտեսողականություն և մեծ պտտող պահ ցածր շրջապտույտների դեպքում: Բնապահպանական դիզելային տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել ցածր արտանետումներ Euro VI ստանդարտի կոշտ պահանջներին համապատասխան, որոնք մտցվելու են 2016թ սեպտեմբերին: Ford EcoBlue 2,0-լիտրանոց շարժիչը Transit և Transit Custom մոդելների համար առաջարկվում է Եվրոպայում 105, 130 և 170 ձիաուժ հզորությամբ:
5307 | 0
Facebook