Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դիմակներ որովայնի մաշկի առաձգականության համար

01:10, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
Դիմակներ որովայնի մաշկի առաձգականության համար

Որովայնի շրջանի մաշկի կախվածությունը կանխելու համար կարելի է դիմել հետևյալ միջոցներին:

  • 1 գավաթ ջրին ավելացնել 1 թեյի գդալ 9 տոկոսանոց քացախ: Թանզիֆը թաթախել քացախաջրի մեջ, դնել որովայնին, փաթաթել սննդի համար նախատեսված պոլիէթիլենե բարակ երիզով, պահել կես ժամ:
  • Վերցնել 20 գրամ խմորասունկ, 5 թեյի գդալ սերուցք, 5 թեյի գդալ մեղր, խառնել, քսել որովայնի մաշկին: Դիմակը սնուցում, նեղացնում է ծակոտիները, կարգավորում արյան շրջանառությունը, ավելացնում առաձգականությունը:
  • 2 Ճաշի գդալ չոր եղինջի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել 10 րոպե: Հետո սառեցնել, թանզիֆը թաթախել եփուկի մեջ և դարձյալ պոլիէթիլենե բարակ երիզով փաթաթել, պահել մեկ ժամ:
8624 | 0
Facebook