Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Porsche ընկերությունն անմեղ է ճանաչվել Փոլ Ուոքերի մահվան գործով

22:11, չորեքշաբթի, 06 ապրիլի, 2016 թ.
Porsche ընկերությունն անմեղ է ճանաչվել Փոլ Ուոքերի մահվան գործով

Քալիֆորնիա նահանգի դաշնային դատարանը սահմանել է, որ Porsche ընկերությունը չի կարող մեղավոր ճանաչվել հոլիվուդյան հայտնի դերասան Փոլ Ուոքերի մահվան գործով։ Բրիտանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ դատարան հայց է ներկայացրել Ուոքերի հետ մահացած Ռոջեր Ռոդասի այրին։ Բացի այդ նշվում է, որ հայցվորները չեն կարողացել համոզիչ ապացույցներ ներկայացնել, որ վթարված Carrera GT ավտոմեքենան կահավորված չի եղել անվտանգության համակարգով։
     «Դատարանին ներկայացրած փաստաթղթերը չեն պարունակում վկայությունների հատվածներ, որ պարոն Ռոդասի մահը վրա է հասել պատասխանողի կամավոր կամ ոչ կամավոր գործողությունների արդյունքում»,- նշված է հայտարարության մեջ։
     Նշենք, որ դատարանը քննում է նմանատիպ ևս երկու դեպք։ Հայցվորներից մեկը Փոլ Ուոքերի հայրն է, ով որդու մահից հետո ղեկավարում է որդու հիմնադրամը։ Երկրորդ հայցվորը Ուոքերի դուստրն է՝ Մեդոու Ուոքորը։
     Նշենք նաև, որ Porsche ընկերությունը ողջ մեղքը բարդել է Ռոջեր Ռոդասի վրա, ում «ընտրած վարման ոճը վտանգ է ներկայացրել իր և ուղևորի համար»։
     Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեղել 2013 թվականի նոյեմբերի 30-ին։ Մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան դուրս է եկել վազքուղու երթևեկելի հատվածից, բախվել սյանը և այրվել։

31703 | 0
Facebook