Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մերուժան Ստեփանյանն ամիսներ առաջ էր նշանվել

14:00, երկուշաբթի, 04 ապրիլի, 2016 թ.
Մերուժան Ստեփանյանն ամիսներ առաջ էր նշանվել
     Արցախում հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողներից 20-ամյա Արմենակ Ուրֆանյանը Երևանից էր` ապրում էր Նոր Արեշ թաղամասում: MAMUL.am-ի թղթակցին հայտնի դարձավ, որ վերջինի հարազատներն արդեն մեկնել են՝ դին ճանաչելու: «Աստված էինք կանչում, որ նման բան եղած չլիներ, բայց ընկերները հաստատեցին, որ նա զոհվել է»,-ասաց Արմենակ Ուրֆանյանի հարազատներից մեկը: Արմենակը տան մեծն էր, իրենից փոքր եղբայր ունի: «Ընտանիքի անդամների հպարտությունն էր»: Մեզ տեղեկացրին, որ նա սովորել է զինվորական ակադեմիայում:
     Զոհված զինծառայողներից մեկն էլ պայմանագրային զինծառայող՝ 1993թ-ին ծնված Մերուժան Արթուրի Ստեփանյանն է: Վերջինը Գյումրի քաղաքից էր: «Նրան ծանր վիրավորումներով տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ»,- ասաց Մերուժանի ընկերը: Վերջինը տեղեկացրեց, որ երեք տարի ծառայում էր Թալիշում որպես պայմանագրային զինծառայող: Մերուժանն ամիսներ առաջ էր նշանվել:
10032 | 0
Facebook