Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը մարտ ամսվա ռեկորդ է սահմանել

21:05, երկուշաբթի, 28 մարտի, 2016 թ.
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը մարտ ամսվա ռեկորդ է սահմանել

Կինոթատրոնների տոմսարկղերում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմն առաջին 5 օրվա արդյունքում հավաքել է 424 միլիոն դոլար: Սա մարտ ամսվա ռեկորդ է: Ռեժիսոր Զակ Սնայդերի հումորային ֆիլմը, որտեղ իրար են հանդիպում 2 սուպերհերոսներն, արժանացել էր բազմաթիվ կինոքննադատների բացասական վերաբերմունքին, սակայն, չնայած դրան, այն սիրվել է հանդիսատեսի կողմից: Ինչպես ֆիլմը նկարահանած Warner Bros ընկերության ներկայացուցիչ Ջեֆֆ Գոլսթեյնն է նշել՝ հանդիսատեսը ֆիլմի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտել է դոլարներով:

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմի թրեյլերը
37031 | 0
Facebook