Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եզակի օր, երբ Սահարայում ձյուն է տեղացել

01:22, հինգշաբթի, 24 մարտի, 2016 թ.
Եզակի օր, երբ Սահարայում ձյուն է տեղացել
     1979թ. փետրվարի 18-ը Սահարա անապատի համար եզակի օր է դարձել: Այդ օրը 30 րոպե շարունակ անապատում ձյուն է տեղացել: Սահարայում` աշխարհի ամենամեծ անապատում, կախված շրջաններից, ձմռանը ջերմաստիճանը հասնում է ցերեկը 25-35 աստիճան Ցելսիուսի, հարաբերական խոնավությունը` 10-12 տոկոսի: Այդ ժամանակ ստվերում շոգն այնքան էլ զգալի չէ, իսկ ժամանակ առ ժամանակ, հնարավոր է, մի քանի կաթիլ անձրև գա: Սակայն ձյուն տեղի բնակիչները կարող է և ամբողջ կյանքում չտեսնեն: 1979թ. փետրվարի 18-ին տեղացած չտեսնված եղանակային երևույթը մինչև հիմա էլ տեղի ուղեկցող-տուարեկները նկարագրում են որպես անապատում հայտնված անհավատալի հրաշք:
30747 | 0
Facebook