Խնդրում ենք սպասել...

Համացանց

Օրվա լուսանկարը. Բիլլ Գեյթսը վերհիշել է իր աշակերտական տարիները

20:07, չորեքշաբթի, 09 մարտի, 2016 թ.
Օրվա լուսանկարը. Բիլլ Գեյթսը վերհիշել է իր աշակերտական տարիները

Բիլ Գեյթսն, անխոս, ժամանակակից IT-արդյունաբերության ամենավառ անհատականություններից է, ում հաջողվել է սովորական ծրագրավորողից դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը: Այժմ նա, հրաժարվելով Microsoft- ղեկավարի պարտականություններից, իր կնոջ՝ Մելինդայի հետ զբաղվում է բարեգործությամբ:
     Չնայած իր կյանքում ունեցած լուրջ ձեռքբերումներին՝ Գեյթսին մինչև հիմա էլ խորթ չեն խենթությունները:
     Reddit հարթակում խմբակային հարցազրույցի մասնակցելու համար Գեյթսը պետք է ներկայացներ մեկ լուսանկար՝ իր անձը հաստատելու համար: Սակայն նա որոշել է յուրօրինակություն դրսևորել ու վերստեղծել է իր դպրոցական տարիների «ամենազիլ» լուսանկարներից մեկը, որտեղ նա անհոգ մեկնվել է սեղանին ու խոսում է հեռախոսով: 2 լուսանկարների միջև տարբերությունը 43 տարի է, սակայն Բիլլ Գեյթսը դեռ նույն ավազակն է մնացել, կատակում են նրա մտերիմները:

28045 | 0
Facebook