Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել են ուրվական-ութոտնուկի

15:43, կիրակի, 06 մարտի, 2016 թ.
Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել են ուրվական-ութոտնուկի

Okeanos Explorer հետազոտական սուզանավը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է ութոտնուկի նոր տեսակ, որը կարծես ուրվական լինի, հայտնում է Reuters-ը: Այն գտնվել է ավելի քան 4 կմ խորության վրա: Այս ութոտնուկը զուրկ է պիգմենտային բջիջներից՝ քրոմատոֆորներից, որոնցով օժտված է գլխոտանիների մեծ մասը:

Ըստ գիտնականների՝ հայտնաբերված էակը պատկանում է ութոտնուկների՝ նախկինում անհայտ տեսակին: Ութոտնուկին տվել են «Քասփեր, ընկերասեր ուրվական» անունը՝ նրան նմանեցնելով համանուն մուլտֆիլմի հերոսի հետ:

13664 | 0
Facebook