Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շառլ Ազնավուրի կյանքի դրվագները կամփոփվեն մեկ բալետում

14:25, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
Շառլ Ազնավուրի կյանքի դրվագները կամփոփվեն մեկ բալետում

«Գաղափարը վաղուց է ծնվել, արդեն 2-3 տարի է, որ ուզում եմ «Լա Բոհեմ» բալետն իրականացնել: Շառլ Ազնավուրի լավագույն երգերն են լինելու, 40 րոպե, մոտ 12 երգ… Ներկայացման մեջ նրա կյանքի որոշ գծեր ու դրվագներ կլինեն»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն, ով մեկ գործողությամբ բալետում կամփոփի լենգենդար շանսոնյեի կյանքն ու գործունեությունը: Այն կլինի ժամանակակից բալետային լեզվով` հիմնված դասականի վրա:

Ռուդոլֆ Խառատյանը դեռ հստակ չգիտի, թե արտիստներից ովքեր կներգրավվեն ներկայացման մեջ: Նա նշեց, որ եթե հարկ լինի, դրսից լավագույն պարողներին կհրավիրի:

«Նախ պետք է Օպերային թատրենի հետ վերջնական համաձայնության գալ, դրսից կատարողներ հրավիրե՞մ, թե՞ մեր արտիստների հետ եմ աշխատելու»,- ասաց բալետմայստերը: Նրա կարծիքով` կատարողական արվեստը մեզ մոտ այսօր այդ բարձրության վրա չէ: «Մեր փիլիսոփայությունը պետք է զարգացնել, հասցնել դրսի` աշխարհի բալետային մակարդակին»,- ասաց Ռուդոլֆ Խառատյանն ու հավելեց, որ նախագծի հետ կապված դեռ շատ հարցեր կան չճշտված:

Նախագծի մասին Շառլ Ազնավուրը դեռ չգիտի, սակայն, երբ այն կյանքի կոչվի, նա առաջիններից մեկը կտեսնի: Ռուդոլֆ Խառատյանը, թեև, վաղ է համարում պրեմիերայի մասին խոսելը, բայց նշեց, որ կաշխատեն, որ նա ևս ներկա լինի:

«Սա ոʹչ թե քաղաքականություն է, այլ` արվեստ: Սա փորձ է մեր հայրենակցի կյանքի որոշ դրվագները ներկայացնել բալետային լեզվով»,- ամփոփեց բալետմայստերը:

Նա նաև նշեց, որ հաջորդ տարվա ծրագրերը շատ ավելի մեծ են, և հետաքրքիր: «Մյուս տարի նախատեսում ենք անել «Գիլգամեշ»-ը, որը համաշխարհային գրականության մեջ առաջին էպոսն է եղել, այն անմիջական կապ ունի Հայաստանի հետ»:

3764 | 0
Facebook