Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բորուսիա»-ի երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել՝ տոմսերի թանկության դեմ

13:16, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
«Բորուսիա»-ի երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել՝ տոմսերի թանկության դեմ

Գերմանիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում տեղի ունեցած «Շտուտգարտ» - «Բորուսիա» հանդիպման ընթացքում դորտմունդցիների երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել՝ տոմսերի թանկության դեմ: «Բորուսիա»-ի երկրպագուների համար ամենաէժան տեղերի տոմսերն արդեն 19,5 եվրո են, նստելու տեղերը` 38,5 եվրո։
     Ակցիայի շրջանակներում` «Բորուսիա»-ի երկրպագուները 20 րոպե ուշացումով են մտել մարզադաշտ, այնուհետև սկսել են խաղադաշտ նետել թենիսի գնդակներ։ Արդյունքում հանդիպումը դադարացվել է։ Կրքերը հանդարտացնելու համար երկրպագուներին մոտեցել են «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները` խնդրելով դադարեցնել բողոքի ակցիան:
     Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Բորուսիա»-ի երրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

4558 | 0
Facebook