Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբությունը

12:05, կիրակի, 07 փետրվարի, 2016 թ.
Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբությունը

Փետրվարի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի կունենա Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբությանը: Այն կմեկնարկի ժամը 13.30-ին. մասնակիցները դիմակներով կարող են միանալ ուրախ շքերթին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ, որտեղ տոնը կշարունակվի երգ ու պարով, ուտեստների ցուցադրություն վաճառքով, Ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես վաճառքով, ինչպես նաև թատերական ինտերակտիվ ներկայացումներով ու ազգային խաղերով: Միասին վերականգնենք մեր ազգային տոները. այս կարգախոսով կմեկնարկի Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբությունը:

3894 | 0
Facebook