Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հին ձիթապտուղներին թարմ տեսք հաղորդելու համար այն վերամշակել են պղնձի արջասպով

18:40, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Հին ձիթապտուղներին թարմ տեսք հաղորդելու համար այն վերամշակել են պղնձի արջասպով

Իտալական ոստիկանությունը «Մամմա Միա» գաղտնակոդով օպերացիայի արդյունքում կարողացել է բացահայտել բազմամիլիոնանոց կեղծիքը: Պարզվել է, որ ձիթապտուղ արտադրողներն անցած տարվա պտուղները մշակել են պղնձի արջասպով (որոշ ծանր մետաղների սուլֆատների բյուրեղահիդրատների տեխնիկական անվանումը)՝ դրանց թարմ ու առևտրային տեսք հաղորդելու համար: Repubblica հարթակը հայտնում է, որ քրեական հանցագործությանը մասնակցել է 19 մարդ: Բացի արջասպից, նրանք ձիթապտուղներին ավելացրել են արգելված Е141 հավելանյութ:

Փորձագետները հավելել են, որ պղնձի արջասպով վերամշակումը բավականին խորամանկ քայլ է, քանի որ վերահսկման ծառայությունը սովորաբար չի ստուգում ձիթապտուղներում այդ նյութի առկայությունը: Հավելենք, որ այն առողջության համար վնասակար նյութ է համարվում:

Հատկանշական է, որ հանցագործները բացահայտվել են այլ հանցանքի համար: Նրանք Իսպանիայում և Հունաստանում արտադրվող ձիթայուղը վաճառել են իտալական բարձրակարգ extra virgin տեսակի ձիթայուղի անվան տակ՝ սոսնձելով համապատասխան պիտակներ:

Ընդհանուր առմամբ՝ ոստիկանությունն առգրավել է 7 հազար տոննա ձիթայուղ, որի արժեքը կազմում է 13 միլիոն եվրո:

11939 | 2
Facebook