Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lada-ն հայտնվել է Եվրոպայի ամենահայտնի ավտոմեքենաների վարկանշային աղյուսակում

18:13, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Lada-ն հայտնվել է Եվրոպայի ամենահայտնի ավտոմեքենաների վարկանշային աղյուսակում
     Lada-ն հայտնվել է Եվրոպայի ամենահանրաճանաչ ավտոմեքենաների բրենդների թոփ-20-ում 2015թ: Ռուսաստանյան ապրանքանիշը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի 19-րդ տեղը, որը կազմել է focus2move պորտալը: Ընդհանուր առմամբ Եվրոպայում անցյալ տարի իրացվել է ավելի քան 273 հազար Lada: Դա 30,1%-ով պակաս է, քան 2014թ-ին: Առաջին տեղը ցուցակում զբաղեցնում է Volkswagen-ը: Գերմանական ընկերությանը հաջողվել է իրացնել Եվրոպայում 2,2մլն ավտոմեքենա: Դա 5,5%-ով ավել է, քան 2014-ին: Երկրորդ տեղում Renault-ն է: Ֆրանսիական բրենդի վաճառքը Եվրոպայում աճել է 5%-ով և կազմել է 1,46մլն մեքենա: Առաջին եռյակն եզրափակում է Ford-ը: 2015թ ընթացքում ընկերությունն իրացրել է 1,4մլն մեքենա: Այնուհետև հետևում են Opel, Peugeot, Mercedes, Fiat, Audi, BMW և Citroen-ը:
8123 | 0
Facebook