Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շենգենի վերացումը կարող է 110 միլիարդ եվրո արժենալ ԵՄ-ի համար

14:21, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Շենգենի վերացումը կարող է 110 միլիարդ եվրո արժենալ ԵՄ-ի համար

Շենգեն վիզայի վերացումը կարող է Եվրոպական միության համար արժենալ ավելի քան 100 միլիարդ դոլար:

Ֆրանսիական կառավարության հետազոտական France Strategie կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե եվրոպական երկրները հրաժարվեն շենգենյան գոտուց և անցնեն իրենց սահմանների սեփական վերահսկողության, ապա այդ ամենը նրանց համար մոտ 110 միլիարդ դոլարին համարժեք գումար կարժենա և կհանգեցնի ՀՆԱ-ի 0,8% կրճատման:

Ինչպես գրում է Business Insider-ը, Ֆրանսիան այդ պարագայում ստիպված է լինելու կարճաժամկետ պլանում սահմանային վերահսկողության վերականգնման վրա ծախսել 1-2 միլիարդ եվրո։

Նշվում է նաև, որ կորուստների մեծ մասը կապված է լինելու այն հանգամանքի հետ, որ Շենգենյան գոտուց հրաժարվելու դեպքում զգալիորեն նվազելու է Եվրոպայի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկների հոսքն, ինչը դառնալու է նաև առևտրի մակարդակի նվազեցման պատճառ:

11069 | 1
Facebook