Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրդեհից ամեն ինչ կորցրած աղջնակը միայն մեկ ցանկություն ունի

21:15, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2015 թ.
Հրդեհից ամեն ինչ կորցրած աղջնակը միայն մեկ ցանկություն ունի

2 տարի առաջ Նյու Յորքում կանխամտածված հրկիզումից զոհվել է փոքրիկ Սաֆայր Թերիի ընտանիքը՝ հայրը, քույրը, 2 եղբայրները: Սաֆայրին գտել են զոհված հոր կողքին, ով իր մարմնով էր պաշտպանել դստերը կրակից: Ողջ ընտանիքից միայն աղջիկն էր ողջ մնացել, ստանալով մարմնի 75%-ի այրվածքներ:

Դրանից հետո նրա խնամքով սկսել է զբաղվել հորաքույրը, նրան նաև մեծագույն օժանդակություն են ցուցաբերում տեղի հասարակական կազմակերպությունները:
8-ամյա աղջիկն արդեն տարել է 50 վիրահատություն, ևս մեկն էլ ծրագրված է գալիք հունվարին:
Բոլոր երեխաների նման Սաֆայրն էլ շատ է սիրում Սուրբծննդյան տոները, քանի որ սրանք նրա միակ ուրախ ընդմիջումն է անվերջ բուժումների շարքում:

Որպեսզի մի քիչ հետաքրքիր դարձնի զարմուհու կյանքը, հորաքույրը տոնածառ է գնել, որը պետք է զարդարել Սաֆայրին հասցեագրված շնորհավորական բացիկներով:

Այժմ աղջիկն անհամբեր սպասում է, թե էլ ով է իրեն շնորհավորական բացիկ ուղարկելու:
Ի դեպ, նրան բացիկ ուղարկել կարող եք այս հասցեով՝

P.O. Box 6126
     Schenectady, NY 12306, USA

To Safyre Terry.

31713 | 1
Facebook