Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմը և Քանյեն պատրաստվում են իրենց որդուն անվանակոչել Քիմի հոր անունով

13:36, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2015 թ.
Քիմը և Քանյեն պատրաստվում են իրենց որդուն անվանակոչել Քիմի հոր անունով

Ինչպես արդեն հայտնել էինք, երկու օր առաջ` նախատեսված ժամկետից երեք շաբաթ շուտ, լույս աշխարհ է եկել հայազգի աշխարհահռչակ կինոաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի որդին:

Ինչպես գրում է «Միրրոր»-ը, հայտնի զույգը դեռևս չի որոշել, թե ինչ անունով է կնքելու նորածնին: Այնուամենայնիվ, «People» ամսագիրը տեղեկացրել է, որ Քիմը «Cedars Sinai Medical Centre» հիվանդանոցի (որտեղ նա ծննդաբերել է) աշխատակիցներին հայտնել է, որ երեխային, հնարավոր է, կնքեն Ռոբերտ անվամբ` իր հանգուցյալ հոր հիշատակի պատվին:

Դրանից բացի` փոքրիկն ունենալու է ևս մեկ` երկրորդ անուն, որն, ըստ շրջանառվող լուրերի, ընտրվելու է նրա ամուսնու` Քանյեի հայեցողությամբ:

15931 | 0
Facebook