Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Պանամյան հիվանդությունը կարող է մոլորակի վրայից վերացնել բանանը

18:30, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2015 թ.
Պանամյան հիվանդությունը կարող է մոլորակի վրայից վերացնել բանանը

Այնպիսի սովորական մթերքն, ինչպիսին բանանն է, շուտով կարող է վերանալ մեր սննդացանկից, ինչը երրորդ աշխարհի երկրները կդատապարտի իսկական սովի: Այսօր բանանը ամենատարածված գյուղատնտեսական ապրանքներից մեկն է, գրում է «ԷնՏէՎե»-ն, մոլորակի կես միլիարդ բնակչության համար այն կերակրացանկի մեկ երրորդն է կազմում: Սակայն, ըստ մասնագետների հաշվարկների, ընդամենը 4 տարում բանանի բերքի 85%-ն աշխարհում կվերանա՝ սնկային հիվանդության պատճառով: Այսպիսի նախադեպ արդեն եղել է նախորդ դարում: Այդ ժամանակ միևնույն սնկային անբուժելի հիվանդությունը, որ ստացել է պանամյան անունը, ոչնչացրել է բանանի պլանտացիաների հսկայական մասը, ինչի հետևանքով բանանի մեկ տեսակ ամբողջովին վերացել է: Այժմ էլ վտանգի տակ է ամենահայտնի քավենդիշ տեսակի բանանը, որն էլ վաճառվում է մեր շուկաներում:

23999 | 0
Facebook