Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Դանիայում պաշտոնյա լինեիք, ոչ թե բրոնիրովաննի «Լիմուզին»-ով գործի կգնայիք, այլ՝ պալասատի պիժամոյով՝ պռագուլկի». Ն. Փաշինյան

14:40, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2015 թ.
«Եթե Դանիայում պաշտոնյա լինեիք, ոչ թե բրոնիրովաննի «Լիմուզին»-ով գործի կգնայիք, այլ՝ պալասատի պիժամոյով՝ պռագուլկի». Ն. Փաշինյան
     «Ֆինանսների նախարարն էլ, ԿԲ նախագահն էլ, պաշտոնական թվերով միլիոնատեր են՝ դոլարով: Եկել են, էս ամբիոնից Դանիայի չինովնիկների մասին են խոսում: Դուք որ Դանիայում պաշտոնյա աշխատեիք ընենց, ոնց որ ՀՀ-ում եք աշխատում, ոչ թե ամեն օր բրոնիրովաննի «Լիմուզին»-ով գործի կգնայիք, այլ պալասատի պիժամոյով՝ պռագուլկի»,- Աժ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
     Ավելի վաղ պատգամավորը համեմատություն էր անցկացրել Դանիայի ու Հայաստանի պետական համակարգի ծառայողական ավտոմեքենաների թվի միջև:
     Անդրադառնալով Ֆինանսների նախարարի՝ երեկ հնչեցրած արտահայտությանը, թե մանր բիզնեսն իրենց չի գայթակղում, ասաց. «Կռուպնի գործ անող տղերք են: Էդ կռուպնի գործերը երբվանի՞ց եք սկսել, երբ 96-ին Հրազդանի հարկայինում պետի տեղակա՞լ էիք, թե՞ ավելի ուշ, երբ ՀՀ տամոժնու պետի տեղակալն էիք»:
7192 | 1
Facebook