Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն խոսնակը, իսկ ՀՀ ԱԺ-ում 82 ավտոմեքենա կա». Նիկոլ Փաշինյան

14:20, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2015 թ.
«Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն խոսնակը, իսկ ՀՀ ԱԺ-ում 82 ավտոմեքենա կա». Նիկոլ Փաշինյան
     Բյուջե 2016-ի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ պետական կառավարման մարմինների ծառայողական ավտոմեքենաների թվի ավելացմանը՝ համեմատելով այն Դանիայի հետ, որտեղ պետական ամբողջ համակարգում կա ծառայողական ընդամենը 23 ավտոմեքենա: «Նախորդ շաբաթ հարցում ուղարկեցի Դանիայի խորհրդարան, փորձեցի պաշտոնապես պարզել՝ խորհրդարանում քանի՞ մեքենա կա: Մի պարտաճանաչ պաշտոնյա՝ Ռիկե Տուբորկը պատասխան ուղարկեց, որ ծառայողական ավտոմեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Նամակը կարդալիս՝ աչքերիս չհավատացի, ասում եմ՝ հարգելիս, սթափվեք, ձեռ եք առնո՞ւմ, ո՞նց թե ցելի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խոսնակը: Տուբորկը կրկին պնդեց, որ ունի միայն խորհրդարանի խոսնակը»,- ընդգծեց պատգամավորն՝ անդրադառնալով ԱԺ ծառայողական մեքենաներին: «ՀՀ ԱԺ-ում կա ծառայողական 82 ավտոմեքենա: Լավ, մենք հինավուրց խորհրդարան ենք, բարձր դերով, թող մեր խորհրդարանի փոխխոսնակներն էլ ունենան, լավ, քարը գլուխը, խմբակցությունների ղեկավարներն էլ, 12 մշտական հանձնաժողովի նախագահներն ու տեղակալներն էլ, լավ աշխատակազմի ղեկավարն ու տեղակալներն էլ՝ նվեր, բա մնացած 40-45 հոգին ովքե՞ր են, որ ժողովրդի հաշվին պետք ա մեքենա ունենան, ես չեմ ճանաչում»,- նշեց Փաշինյանը:
6803 | 0
Facebook