Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Թեյը կրճատում է կոտրվածք ստանալու ռիսկը

21:11, շաբաթ, 14 նոյեմբերի, 2015 թ.
Թեյը կրճատում է կոտրվածք ստանալու ռիսկը
     Օրական 3 բաժակ սև թեյը կարող է կրճատել ընկնելու ժամանակ ազդրի կոտրվածք ստանալու ռիսկը: Այս եզրահանգմանն են եկել Հարավային Ավստրալիայի գիտնականները: Փորձագետների համոզմամբ` այս միջոցը պայքարում է օստեոպորոզի դեմ. հիվանդություն, որի ժամանակ ոսկորները փխրուն են դառնում: Ըստ հետազոտության` սև թեյում առկա ֆլավենոիդ նյութը կարող է պայքարել ոսկրային համակարգի «ոչնչացման» դեմ:
     Դեռ տարիներ առաջ հայտնի էր դարձել, որ թեյը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը, պայքարում սրտային հիվանդությունների դեմ, և այժմ պարզվել է, որ այն կարող է ոսկրերը պաշտպանող միջոց դառնալ:
11751 | 0
Facebook