Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում մեկուկես տարեկան երեխան կծելով սպանել է թունավոր օձին

12:15, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2015 թ.
Բրազիլիայում մեկուկես տարեկան երեխան կծելով սպանել է թունավոր օձին

Բրազիլիայում անսպասելի ավարտ է ունեցել մեկուկես տարեկան երեխայի ու թունավոր օձի հանդիպումը: Մոստարադես քաղաքում Լորենցո անունով տղան այնքան է կծոտել իրենց տան բակ սողացած՝ իժազգիների ընտանիքի ժարարակա օձին, որ այն սատկել է, հայտնում է ռադիո «Գաուչա»-ն: Դեպքին ականատես լինելու հետո ծնողները սարսափահար են եղել և երեխային անմիջապես տարել հիվանդանոց, որտեղ հայտնել են, որ տղայի օրգանիզմում թույնի հետքեր չկան, նա իրեն շատ լավ է զգում:

Թե ինչպես է հաջողվել երեխային՝ կծոտելով սպանել օձին, անհայտ է:

Неожиданная развязка: в Бразилии ядовитая змея скончалась от укуса маленького мальчика

Posted by Первый канал/Channel One Russia on 3 Նոյեմբեր, 2015
23515 | 0
Facebook