Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը համաձայնել է Սիրիայում իշխանության ղեկին թողնել Ասադին

11:06, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2015 թ.
Սպիտակ տունը համաձայնել է Սիրիայում իշխանության ղեկին թողնել Ասադին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է զիջումների գնալ և թույլ տալ, որ Բաշար Ասադն անցումային իշխանության ժամանակ մնա Սիրիայի նախագահի պաշտոնում:

Այս մասին հաղորդում է ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը՝ հենվելով Սպիտակ տան իր աղբյուրի վրա:

Ավելի վաղ Ամերիկան պնդում էր, որ առանց Ասադի հեռանալու սիրիական ճգնաժամի լուծումը հնարավոր չէ: Մասնավորապես, դեռ հոկտեմբերի 20-ին Սպիտակ տան ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ Ասադը չի կարող անցումային իշխանության մի մաս լինել: Սակայն այժմ Սպիտակ տունը դեմ չէ, որ Ասադը հեռանա իր պաշտոնից ավելի ուշ: Մինչ նոր իշխանության ձևավորումն անցումային իշխանությունն, ԱՄՆ կարծիքով, կարող է մնալ մի քանի ամիս կամ ավելի շատ:

Սպիտակ տունը խիստ սահմանաժամկետ չի դրել Ասադի` իշխանությունից հեռանալու հետ կապված, որպեսզի Վիեննայում այսօր կայանալիք բանակցությունների մասնակիցները մանևրելու հնարավորություն ունենան:

7971 | 1
Facebook