Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարություն է արել Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ: Նա հայտարարել է. «Մենք պետք է գիտակցենք, թե մեզնից յուրաքանչյուրի համար ինչ է նշանակում Ռուսաստանի Դաշնության ագրեսիան հեռավոր թվացող Սիրիայում, ու թե ինչքան անպատասխանատու են այդ քայլերը, քայլեր, որ մեզ էլ ավելի են մոտեցնում 3-րդ համաշխարհային պատերազմին»: