Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սմբատ Հակոբյանի գործով անցկացվում է հետաքննություն

11:00, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2015 թ.
Սմբատ Հակոբյանի գործով անցկացվում է հետաքննություն
     Ինչպես երեկ հայտնել էինք, ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով մասնակցում էր «Հայազն» կուսակցության կազմակերպած «Ինքնիշխան Հայաստան» շարժման երթին:
     Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին հորդորել է այսօր ժամը 12.00-ին հավաքվել Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ:
     «Այստեղ է գտնվում է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ համար կռված, թշնամու գնդակից չընկած, բայց սեփական հողում, խաղաղ պայմաններում, իր քաղաքում, օրը ցերեկով ներքին թշնամու հարվածներից գետնին տապալված, ծեծված ու ջարդված ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ»,- գրել է նա:
     Տեղեկացնենք, որ Սմբատ Հակոբյանի գործով ոստիկանությունը հետաքննություն է անցկացվում:
9787 | 0
Facebook