Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսլամն անհամատեղելի է ամերիկյան սահմանադրության հետ». ԱՄՆ նախագահի թեկնածու

14:17, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2015 թ.
«Իսլամն անհամատեղելի է ամերիկյան սահմանադրության հետ». ԱՄՆ նախագահի թեկնածու

Նախկին նեյրովիրաբույժ, այժմ ԱՄՆ-ի նախագահի՝ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Բեն Քարսոնը հայտարարել է, որ իսլամն անհամատեղելի է ամերիկյան սահմանադրության հետ:

Այնուհետև հանրապետականն ավելի կտրուկ խոսքեր է հնչեցել, ասելով, թե երբեք չի ընդունի ԱՄՆ-ում մահմեդական նախագահի: Արաբա-ամերիկյան ինստիտուտի նախագահ Ջեյմս Զոգբին այս առումով «ԲիԲիՍի»-ին ասել է, թե Քարսոնի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հիմարություն:

Նշենք, որ մի քանի օր առաջ մեկ այլ սկանդալային թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտպանել էր իր կողմնակցին, որը հայտարարել էր, թե ԱՄՆ ներկա նախագահ Բարաք Օբաման մահմեդական է և «բնավ էլ ամերիկացի չէ»:

13901 | 0
Facebook