Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հիլարի Քլինթոնի դուստրը հայտնել է` արդյոք պատրաստվում է քվեարկել Քանյեի օգտին, եթե վերջինն առաջադրվի

17:36, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2015 թ.
Հիլարի Քլինթոնի դուստրը հայտնել է` արդյոք պատրաստվում է քվեարկել Քանյեի օգտին, եթե վերջինն առաջադրվի

Հիլարի և Բիլ Քլինթոնների դուստրը` Չելսի Քլինթոնը, խոսել է հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի` ԱՄՆ 2020թ նախագահական ընտրություններին առաջադրվելու ծրագրերի մասին:

«Իրականում շատ կարևոր է, թե ովքեր են մասնկացում նախընտրական պայքարին: Եվ եթե նույնիսկ նա (Ուեսթը) կատակել է, սակայն մրցանակաբաշխությունը դիտող մի փոքրիկ աղջիկ կամ տղա լսել է նրան և մտածել, որ ինքը նույնպես դա կփորձի, այդ ամենն ուղղակի հիանալի է»,- նշել է Չելսին:

Այն հարցին, թե արդյոք Չելսին հավատում է, որ Քանյեն իսկապես կառաջադրվի և այդ դեպքում նա կքվեարկի ռեփերի օգտին, թե ոչ, Հիլարի Քլինթոնի դուստրը նշել է. «Այդ ամենը պետք է նրան հարցնել: Իսկ կքվեարկեմ նրա օգտին, թե ոչ, կախված է նրանից, թե ով կլինի նրա հետ միաժամանակ նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուն»: Վերջին խոսքի ժամանակ Չելսին նկատի է ունեցել իր մորը` Հիլարիին, ով գալիք տարի մասնակցելու է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին:

Հիշեցնենք, որ TV VMA մրցանակաբաշխության ժամանակ ռեփերը հայտարարել էր, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։

9035 | 0
Facebook