Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մրցավարը ցմահ որակազրկվել է՝ մեկ հանդիպումում սխալներ թույլ տալու համար

20:13, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Մրցավարը ցմահ որակազրկվել է՝ մեկ հանդիպումում սխալներ թույլ տալու համար
     Մոլդովացի մրցավար Սերգեյ Դերենովին ցմահ որակազրկել են՝ հանդիպման ընթացքում թույլ տված սխալների պատճառով։ Նշենք, որ մրցավարը սպասարկում էր Մոլդովայի առաջնության՝ «Շերիֆ» - «Զիմբրու» հանդիպումը։ Բացի այդ, Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է արել ՖԻՖԱ-ին՝ հանել Դերենովին ՖԻՖԱ-ի մրցավարների ցանկից։ Նշենք նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին՝ ավարտվելով «Շերիֆ»-ի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջին գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել «Զիմբրու»-ի ֆուտբոլիստին, իսկ 60-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակել «Շերիֆ»-ի դարպասը։
7772 | 0
Facebook