ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է վերանայել և նույնիսկ վերացնել այն օրենքը, ըստ որի Միացյալ Նահանգներում ծնված ցանկացած երեխա ավտոմատ կերպով ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն` անկախ մոր կամ ծնողների իրավական կարգավիճակից: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:
Աղբյուրը նշում է, որ Թրամփի նախընտրական քարոզարշավի հարցերով զբաղվող Քորի Լևանդովսկին նշել է, որ Թրամփն այդ ամենն անում է այն պատճառով, որ ամեն տարի հազարավոր մադիկ անօրինական կերպով մուտք են գործում ԱՄՆ` երեխա ունենալու և իրենց երեխայի համար ԱՄՆ քաղաքացիություն ստանալու նպատակով: Արդյունքում` ամեն տարի այդպիսի 400 հազար երեխա ԱՄՆ քաղաքացիություն են ստանում, ինչը հավասար է Օկլահոմա նահանգի երկրորդ խոշորագույն քաղաքի` Թուսլայի բնակչությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ պայքարելու է երկիր մուտք գործող անօրինական գաղթականների դեմ: