Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Windows 10 համակարգը լուրջ թերացում ունի

15:10, երկուշաբթի, 27 հուլիսի, 2015 թ.
Windows 10 համակարգը լուրջ թերացում ունի

Windows 10 համակարգի վերջնական տարբերակը նոութբուք համակարգիչների վրա փորձարկելիս օգտատերերը լուրջ թերացում են բացահայտել: Այս ծրագրով նկատելիորեն կրճատվել է նոութբուքերի մարտկոցների աշխատանքի տևողությունը: Խնդրի առկայությունը հաստատել է նաև Micriosoft-ը, որն այժմ զգալի կորուստներ է կրում դրա պատճառով: Windows 10-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 29-ին, հայտնի չէ սակայն, կկարողանան արդյոք ընկերության ծրագրավորողները մինչ այդ վերացնել թերությունը: Windows 10-ի կիրառման դեպքում նոութբուքերի մարտկոցի աշխատանքի տեևողությունը ընադամենը 10% է կազմում: Microsoft-ը ծրագրում է Windows 10-ի թարմացված ծրագիրը թողարկել Intel-ի հետ համատեղ: Ծրագրավորողները համոզված են, որ այդ համագործակցության արդյունքում մարտկոցների հնարավորությունը կհասնի Windows8-ի մակարդակին:

6479 | 2
Facebook