Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բեգլարյանի եղբայրը ''բուտիկների'' ետևո՞ւմ

11:14, երեքշաբթի, 21 փետրվարի, 2012 թ.
Բեգլարյանի եղբայրը ''բուտիկների'' ետևո՞ւմ

''Հրապարակ''. Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության ետևում, ըստ տեղեկությունների, կանգնած է Գագիկ Բեգլարյանի եղբայրը, ում էլ պատկանում է Աբովյան փողոցի ''Մանգո'' խանութի դիմաց գտնվող քարե խանութների շարքը:
     Դրանց հարևանությամբ` այգու ծայրամասի տարածքը Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրամադրել կապի և տրանսպորտի նախկին նախարար էդուարդ Մադաթյանին` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկին հարակից կառույցների փոխարեն: Ընդ որում, Մադաթյանը, ըստ տեղեկությունների, հրաժարվում է այս գործարքից, քանի որ այն համարժեք չի համարում իր ունեցածին: 
     Այգու մյուս ծայրը` Կողբացի փողոցին հարակից մասը, տնօրինում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
     Հաջորդ կտորը, ըստ լուրերի, գտնվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի տիրապետության տակ:
     ''Անշուշտ, տարածքների վարձակալները փաստաթղթերում հիշատակված անձինք չեն, և եթե վաղը հերքման տեքստեր տարածեն, խորհուրդ կտանք չզարմանալ'',- գրում է թերթը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12667 | 1
Facebook