Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրել

14:46, ուրբաթ, 03 հուլիսի, 2015 թ.
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրել

«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դիմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Սակայն, ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Ֆրանսիայի իշխանություններն անմիջապես մերժել են «WikiLeaks»-ի հիմնադրի խնդրանքը:

Հաղորդվում է, որ ֆրանիսական «Le Monde» պարբերականում հրապարակված իր նամակում Ասանժը նշել է, որ այս պահի դրությամբ միայն Ֆրանսիան կարող է իրեն քաղաքական ապաստան տրամադրել և պաշտպանություն առաջարկել քաղաքական հետապնդումներից: Սակայն, Ելիսեյան պալատի ներակացուցիչները հայտարարել են, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը չի կարող ընդառաջ գնալ վերջինի խնդրանքին:

Հիշեցնենք, որ Ասանժի հանդեպ քաղաքական հետապնդում է հայտարարված Շվեդիայում՝ 2010թ. կատարած սեռական բնույթի հանցանքի համար, որը, սակայն, Ասանժը մինչ այսօր հերքում է:

8242 | 0
Facebook