Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինտեր ՌԱՕ»-ում չեն հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի մասին տեղեկությունը

15:17, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
«Ինտեր ՌԱՕ»-ում չեն հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի մասին տեղեկությունը

Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունը չի հաստատել Հայաստանում իր ակտիվները վաճառելու մտադրության մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը` հղում անելով ռուսական էներգահոլդինգի պաշտոնական ներկայացուցիչին:

«Մենք չենք հաստատում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի մասին տեղեկությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մեկ այլ ԶԼՄ` «Կոմերսանտ»-ը, հայտնել էր, որ «Ինտեր ՌԱՕ»-ն մտադիր է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ձեռնարկությունը:

6135 | 1
Facebook