Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուցարարները պահանջեցին երկրի նախագահից ուղիղ եթերում չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի նոր սակագնի մասին որոշումը. «BBC»-ի անդրադարձը

11:15, չորեքշաբթի, 24 հունիսի, 2015 թ.
Ցուցարարները պահանջեցին երկրի նախագահից ուղիղ եթերում չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի նոր սակագնի մասին որոշումը. «BBC»-ի անդրադարձը

«BBC» պարբերականը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի երթը: Աղբյուրի ռուսական ծառայությունն, անդրադառնալով այս գիշեր ծավալված գործողություններին, շեշտադրումը կատարում է այն հանգամանքի վրա, որ ցուցարարները հրաժարվել են ներկայացուցիչ ուղարկել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ՝ պահանջելով վերջինից ավելի կտրուկ գործողություններ:

«Ցուցարարների համակարգող խումբը հրաժարվեց հանդիպել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ պահանջելով վերջինից հեռուստատեսության ուղիղ եթերում հանդես գալ և անօրինական ճանաչել էլեկտրաէներգիյաի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը»,- նշում է պարբերականը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ ցուցարարներին միացել են նաև քաղաքական մի շարք գործիչներ և հայտնի մարդիկ՝ սատարելու վերջիններին: Հաղորդվում է նաև, որ էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցերը Երևանում սկսել են հունիսի 19-ից. ժողովուրդը պայքաում է վերջին մի քանի տարվա մեջ էլեկտրաէներգիայի սակագնի արդեն երրորդ թանկացման դեմ:
9436 | 0
Facebook