Խնդրում ենք սպասել...

Միջազգային

6 տարի շարունակ օրական 1 ժամ քնող կինը բուժվել է հիպնոսով

22:10, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
6 տարի շարունակ օրական 1 ժամ քնող կինը բուժվել է հիպնոսով

31-ամյա բրիտանուհի Բլեյք Լեյհին 6 տարի շարունակ տառապել է քնի խանգարումներից ու այդ ամբողջ ժամանակահատվածում քնել է օրական 1 ժամ: Անքնությունը նրա մոտ առաջացել է առաջին երեխայի ծնունդից հետո: Աղջկա մոտ հայտնաբերել են կոլիտ, ու փոքրիկն ամբողջ ժամանակ լացել է ցավից: Մայրը սարսափել է այն մտքից, որ ինքը կարող է քնած ժամանակ չլսել փոքրիկի ձայնը: Նրան փոքր-ինչ ննջել չի հաջողվել անգամ ցերեկային ժամերին: Երբ լույս աշխարհ է եկել 2-րդ դուստրը, նրա մոտ ևս նույնությամբ կրկնվել է կոլիտ հիվանդությունը: Կինն ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից ու մնացած ամբողջ ժամանակը տրամադրել երեխաներին ու անքնության դեմ պայքարին՝ զգալով իրեն «կիսագիտակից զոմբի»:

4 տարի շարունակ կինը տարատեսակ դեղամիջոցներով փորձել է քուն պարգևել իր հոգնած օրգանիզմին, սակայն՝ անօգուտ: Նրան կարողացել է օգնել միայն ճանաչողական վարքային թերապիայի մասնագետ Դեվիդ Քիլմարին: Հատկանշական է, որ կլինիկական հիպնոսի 1 սեանսն արդեն տվել է իր դրական արդյունքը, իսկ որոշ ժամանակ անց Բլեյքը լիովին ապաքինվել է:

7703 | 0
Facebook