Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՊՍԺ-ն ֆրանսիական ֆուտբոլի նոր ռեկորդ է սահմանել

19:28, կիրակի, 31 մայիսի, 2015 թ.
ՊՍԺ-ն ֆրանսիական ֆուտբոլի նոր ռեկորդ է սահմանել
     ՊՍԺ-ն, այս մրցաշրջանում նվաճելով ներքին առաջնության բոլոր 4 մրցանակները, յուրօրինակ ռեկորդ է սահմանել։ Լորան Բլանի թիմը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, Սուպերգավաթը, Ֆրանսիայի Գավաթը և Ֆրանսիական Լիգայի գավաթը։
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն հաղթել է «Լիոն»-ի հետ մրցավազքում, Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում առավելության է հասել «Գենգամ»-ի նկատմամբ՝ 2։0 հաշվով, Ֆրանսիական Լիգայի գավաթի եզրափակչում պարտության է մատնել «Բասթիա»-ին՝ 4։0 հաշվով, իսկ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում՝ «Օսեր»-ին՝ 1։0 հաշվով։
11146 | 0
Facebook