Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԶԼՄ-ներ. օդաչուն նկարել է՝ ինչպես է թռչող ափսեն ջուր գողանում լճակից

22:03, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
ԶԼՄ-ներ. օդաչուն նկարել է՝ ինչպես է թռչող ափսեն ջուր գողանում լճակից

Հայտնի ուֆոլոգ (թռչող ափսեներ ուսումնասիրող) Սքոթ Ուարինգոն հայտնել է, որ անանունության խնդրանքով իրեն է դիմել մի օդաչու՝ ներկայացնելով իր կողմից արված լուսանկարները: Ուարինգը հավաստիացրել է, որ այդ լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է չբացահայտված թռչող օբյեկտը քաշում ամերիկյան արհեստական լճերից մեկի՝ Սքոթ Ֆլաթ Լեյքի ջուրը: Օդաչուն պատմել է, որ նկատել է նաև, թե ինչպես է օդում կախված ՉԹՕ-ի ու լճի մակերևույթի միջև ջրի սյուն առաջանում:

Ինքը փորձել է ռադիոյով կապվել ՉԹՕ-ի հետ, սակայն նրանք չեն պատասխանել և անհետացել են:

Ուֆոլոգները կարծում են, որ օդաչուի նկատածը ջուր գողացող այլմոլորակայիններ են եղել: Սակայն եթե դա այդպես է, ապա պետք է նաև ենթադրել, որ ջուրը ՉԹՕ-ի մեջ քաշելուց անմիջապես հետո այն ինչ-որ տեղ են տեղափոխել տելեպորտացիայի միջոցով, քանի որ դրանից անմիջապես հետո լճի ջուրն զգալիորեն նվազել է, երևացել են ամայացած ափերը, իսկ այդքան հեղուկը ՉԹՕ-ի մեջ պարզապես չէր հերիքի:

Սքոթ Ուարինգը պնդում է նաև, թե փնտրել և գտել է երևույթի այլ ականատեսների, ովքեր նույնպես հասցրել են լուսանկարել այն: Ուֆոլոգներն այժմ զբաղված են այս երևույթի ուսումնասիրմամբ:

Լճի ջուրը՝ նախքան այլմոլորակայինների գողությունը
Լճի ջուրը՝ նախքան այլմոլորակայինների գողությունը

20092 | 0
Facebook