Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղիքային վարակ՝ Արմավիրի մանկապարտեզում. 6 երեխա հոսպիտալացվել է

11:23, երեքշաբթի, 19 մայիսի, 2015 թ.
Աղիքային վարակ՝ Արմավիրի մանկապարտեզում. 6 երեխա հոսպիտալացվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն է ստացել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Ահազանգն ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ հետազոտություններ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։ Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։ Հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր։
     Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։ Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ։

3626 | 1
Facebook