Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

12:21, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ով ժամանել է Երևան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Նա մասնավորապես ասել է. «Մենք անկեղծորեն ցավակցում ենք հայ ժողովրդին, ով իր մաշկի վրա է զգացել մարդկության պատմության ամենաողբերգական հարվածներից մեկը: Ավելի քան մեկ ու կես միլիոն խաղաղ բնակիչ սպանվեց, հալածվեց, իսկ ավելի քան 600 հազար մարդ արտաքսվեց: Ավերվեցին ճարատարապետական և հորգևոր-մշակութային արժեքավոր կոթողներ, այրվեցին հնադարյան մատյաններ ու ձեռագրեր: 1915 թվականի դեպքերը ցնցեցին ողջ աշխարհը: Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայկական կոտորածների միջազգային դատապարտման: Ռուսաստաի արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ կատարված իրադարձությունները որակեցին հանցագործություն ըննդեմ մարդկության ու քաղաքակարթության: Ռուս և հայ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները միշտ էլ տարբերվել են հատուկ հոգևոր կապվածությամբ ու փոխադարձ աջակցությամբ: Այդպես էր 100 տարի առաջ, այդպես էր Հայրենական պատերազմի ժամանակ, այդպես էր Սպիտակի երկրաշարժի տարիներին: Եվ այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ռուսաստանի 100-ավոր քաղաքներում հիշատակի ավելի քան 2000 միջոցառում կանցկացվի: Դրանց մասնակցություն կունենա ոչ միայն Ռուսաստանի մեծաքանակ հայկական սփյուռքը, որ հասնում է մոտ 3 միլիոնի, այլև այլ ազգերի 10-յակ հազարավոր ներկայացուցիչներ: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է հետևողական: Մենք միշտ վստահ ենք եղել, որ մարդկության զանգվածային ոչնչացումներին արդարացում չկա ու չի կարող լինել: …Միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական դեպքերը երբեք չկրկնվեն...»:

9501 | 3
Facebook