Խնդրում ենք սպասել...

Միջազգային

103-ամյա կնոջ հուզմունքը, երբ առաջին անգամ տեսել է իր երիտասարդ տարիների պարը

22:12, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
103-ամյա կնոջ հուզմունքը, երբ առաջին անգամ տեսել է իր երիտասարդ տարիների պարը

1930-40-ական թվականներին Էլիս Բարքերը եղել է պարուհի և «Հարլեմի վերածնունդի» վառ ներկայացուցիչ: Դա մի շարժում էր, որ վերածնեց աֆրոամերիկական մշակույթը: Իր ողջ կարիերայի ընթացքում Էլիսը հասցրել է Ամերիկայի ամենահայտնի ակումբներում պարել այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Ջին Քելլին, Բիլլ Ռոբինսոնը և այլն: Սակայն, չնայած նրա պարերը բազմաթիվ անգամներ ցուցադրվել են հեռուստատեսությամբ, հեռուստահաղորդումներով և երաժշտական կարճամետրաժ հոլովակներով, այնուամենայնիվ, այժմ արդեն 103 տարվա շեմը հատած կինը երբեք իր պարը կողքից չի տեսել:

Նա, կարծելով, թե բոլոր ձայնագրությունները վաղուց կորած են, այդպես էլ երբեք չէր տեսնի իր ելույթները, եթե չլիներ «Jazz on Film»-ից հայտնի Մարք Քանթորը: Նա զբաղվում է ջազի և կինոյի ասպարեզի տեսագրությունների որոնումներով ու ուսումնասիրություններով: Հենց նա էլ հավաքել է 80-ամյա հնության տեսագրություններն ու ցուցադրել Էլիսին:

Հուզումնալից անակնկալից հետո կինն ասել է. «Ափսոս, շատ ափսոս, որ հիմա չեմ կարող անկողնուց վեր կենալ ու անել դա նորից ու նորից»:

11620 | 0
Facebook