Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԷնՏեՎե» հեռուստաալիքն ապրիլի 24-ին վավերագրական ֆիլմ կցուցադրի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

11:35, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
«ԷնՏեՎե» հեռուստաալիքն ապրիլի 24-ին վավերագրական ֆիլմ կցուցադրի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ռուսական «ԷնՏեՎե» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կներկայացնի «Ցեղասպանություն: Սկիզբ» վերնագրով:

Հեռուստաալիքն, իր կայքում ներկայացնելով վավերագրական ֆիլմի անոնսը, մանրամասներ է պատմել նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Այդ սոսկալի իրադարձությունները հայ ժողովրդի կյանքը բաժանեցին 2 մասի` «մինչ» և «հետո»: «Ցեղասպանություն: Սկիզբ» ֆիլմով փորձ է արվել ներկայացնել 100-ամյա իրադարձությունների ճշմարտացի ու հավաստի պատմությունը` օգտվելով արխիվային նյութերից ու սակավաթիվ վերապրածների պատմություններից: Նրանց բացառիկ վկայությունների, օրագրային գրառումների, կինոտարեգրության կադրերի, պատմաբանների, քաղաքական գործիչների, լրագրողների հետ հարցազրույցների միջոցով հեղինակները փորձել են ներկայացնել 1915թ. անհայտ մանրամասներն ու ժամանակագրությունը: Իրենց հարցերին պատասխաններ որոնելու փնտրտուքով ֆիլմի հեղինակները մեկնել են Թուրքիա, եղել են այնտեղ կանգուն միակ հայկական գյուղում, բացի այդ, հեղինակներին հաջողվել է Ցեղասպանությունից փրկված վկաների գտնել»:

15273 | 0
Facebook