Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հսկայածավալ հրդեհ է բռնկվել Խակասիայի 16 բնակավայրերում

17:26, կիրակի, 12 ապրիլի, 2015 թ.
Հսկայածավալ հրդեհ է բռնկվել Խակասիայի 16 բնակավայրերում

ՌԴ կազմում գտնվող Խակասիայի Հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների հրկիզումից բռնկված հրդեհը տարածվել է 16 բնակավայրերի վրա: Ներկայում այրվում է ավելի քան 100 շինություն, դրանց թվում՝ բազմաթիվ բնակելի տներ: Հուժկու քամին միայն ուժգնացնում է հրդեհի տարածման տեմպերը: Տարածքի բոլոր հրշեջ մեքենաները ուղղված են կրակը մարելուն, սակայն առայժմ՝ անօգուտ: Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 15 մարդ:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը պատվիրել է ուժեղացնել հրդեհաշիջման աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով Մոսկվայից 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել:

6856 | 0
Facebook