Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

22:03, շաբաթ, 11 ապրիլի, 2015 թ.
Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
     Թբիլիսիում այսօր մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 1-ին օրը հաջող ստացվեց 56 կգ քաշային կարգի մեր ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանի համար։ Սմբատը, պոկելով 113 կգ և հրելով 146 կգ, երկամարտի 259 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն։ Նշենք, որ Սմբատը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ պաշտոնական մրցաշարերում պոկում վարժությունում գրանցեց 113 կգ արդյունք։ Նրա լավագույն արդյունքը 109 կգ-ն էր։ Ավելացնենք, որ 56 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց մոլդովացի Օլեգ Սիրգին՝ պոկելով 113 կգ և հրելով 151 կգ։ Բրոնզե մեդալի արժանացավ իտալացի Միրկո Սկարանտինոն՝ երկամարտի 259 կգ արդյունքով։ Բարեբախտաբար, Միրկոն անձնական քաշով Սմբատից ծանր է։
3630 | 0
Facebook