Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժաննա Ֆրիսկեն սկսել է կորցնել տեսողությունը

15:35, երկուշաբթի, 06 ապրիլի, 2015 թ.
Ժաննա Ֆրիսկեն սկսել է կորցնել տեսողությունը

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն սկսել է կուրանալ: Ինչպես հաղորդում է «Dni»-ն, երգչուհին գլխուղեղի քաղցկեղի բուժման երկարատև կուրս է անցնում, որի մեջ ներառված են նաև ճառագայթային թերապիաները: Այդ ճառագայթային թերապիաների պատճառով էլ երգչուհու մոտ նեկրոզ է առաջացել: Աղբյուրը նշում է, որ դրա հետևանքով Ֆրիսկեի մոտ աստիճանաբար տեսողության կորոստ կնկատվի: Սակայն բժիշկները խորհուրդ են տվել երգչուհուն և վերջինի երկրպագուներին չանհանգստանալ, քանի որ նրա տեսողությունը հնարավոր կլինի վերականգնել, թեև այն այլևս առաջվանը չի լինի:

Երգչուհու հարազատները հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը:
13848 | 0
Facebook