Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի դիվերսիան հետ մղած վիրավոր զինծառայողներից մեկը մահացավ

11:11, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Հակառակորդի դիվերսիան հետ մղած վիրավոր զինծառայողներից մեկը մահացավ

Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը:
     ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

6138 | 2
Facebook