Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով նավթն արժևորվել է

10:52, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
Եմենում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով նավթն արժևորվել է

Այսօր միջազգային շուկայում նավթի` շուրջ 3%-անոց արժևորում է գրանցվել` պայմանավորված Եմենում ծավալվող ռազմական գործողություններով: Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները հարված են հասցրել Եմենի հուսիտ ապստամբներին, որոնց վերահսկողության տակ է գտնվում երկրի մեծ մասը: Այդ գործողությունների հետևանքով 22 մարդ զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել է:

Այսպես, առավոտյան Հյուսիսային ծովում արդյունահանվող «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելը գնահատվել է 3,17%-ով ավել` 58,27 դոլար, ամերիկյան թեթև նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 3,82%-ով` հավասարվելով 51,09 դոլարի:

7337 | 0
Facebook