Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայ կանայք շատ ինքնազոհաբերվող են, բայց դա էլ ունի մի սահման». Էլդա Գրինի խորհուրդը` կանանց և աղջիկներին

17:03, կիրակի, 08 մարտի, 2015 թ.
«Հայ կանայք շատ ինքնազոհաբերվող են, բայց դա էլ ունի մի սահման». Էլդա Գրինի խորհուրդը` կանանց և աղջիկներին

Այսօր կանանց միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ կանանց շնորհավորհել և ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում իր խորհուրդներով է կիսվել հոգեբան Էլդա Գրինը:

«Մաղթում եմ բոլոր կանանց, որ այն գծերը որոնք հատուկ են հայ կնոջը` քնքշությունը, աշխատասիրությունը, հավատարմությունը, բարությունն ու նվիրվածությունը, հոյակապ մայր լինելու հատկությունը, կարողանան պահել ու փայփայել: Հայ կանայք շատ ինքնազոհաբերվող են, դա լավ է, բայց դա էլ ունի մի սահման, երբ այն անցնում ես, հաշվի չեն առնում, որ դու ևս կարիքներ ունես»,- նկատեց Էլդա Գրինն ու մաղթեց բոլոր կանանց` լինեն առողջ ու հաջողակ: Հոգեբանը նաև խորհուրդ տվեց կանանց ուշադրություն չդարձնել մանրուքների վրա, ու նյարդերն ամուր պահել: «Պետք չէ փոքր կայծից մեծ կրակ սարքել, այդ կայծը պետք է հանգցնել: Իսկ հայ կինն ունի այդ հատկությունը»,- եզրափակեց Էլդա Գրինը` խորհուրդ տալով` լինել խաղաղության աղավնի:

6472 | 3
Facebook